|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը. Yerkir.am-ին հայտնում են ԱԺ-ից։
Նշվում է՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարթակներում ծագող խնդիրներն անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, նաեւ նշել է, որ ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը՝ մի քանի մարմիններում Հայաստանի առաջադրած թեկնածուների ընտրության հարցում:
Կոնստանտին Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնները: Նա հայտնել է, որ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է այցելել Հայաստան, եւ անհրաժեշտ է միայն հստակեցնել այցի ժամկետները: