|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը չի կարող չօգտվել խորհրդային նվաճումներից. ըստ yerkir.am-ի՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, լրագրողի խնդրանքով մեկնաբանելով քննադատությունը, թե Ռուսաստանն ապրում է խորհրդային ժառանգության հաշվին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այնուամենայնիվ, նախագահի խոսքով, վերամշակող արդյունաբերության հզորությունների 75 տոկոսը ստեղծվել է 2000-ականներին, կառուցվել են նոր օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ, կրկնակի աճել է դաշնային մայրուղիների թիվը:
«Մեկ այլ վառ օրինակ՝ գյուղատնտեսությունը. ԽՍՀՄ-ը ցորեն էր գնում, իսկ ներկայիս Ռուսաստանը համաշխարհային շուկային ցորեն մատակարարողներից է: Եվ վաճառքով Մոսկվան առաջ է անցել ԱՄՆ-ից ու Կանադայից»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ կարծիքները, թե Ռուսաստանն ապրում է նախկին հզորությունների հաշվին, թյուր են: