|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց երկու երկրների «տարածքային ամբողջականության և սուվերենության» վերականգնման հարցերում. ըստ Yerkir.am-ի այս մասսին հայտնում է Ukraina.ru-ն՝ դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատարած հայտարարությանը հղումով։
«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք շարունակում ենք սատարել միմյանց՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում մեր երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում»,- պարզաբանել է Զելենսկին ու հայտարարել, որ Ուկրաինան և Ադրբեջանը շարունակում են այս ուղղությամբ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում: