|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թուրք հայտնի կրոնական ուսուցիչ Ֆեթուլլահ Գյուլենին հարելու մեղադրանքով 260 քաղաքացու ձերբակալման մասին որոշում է կայացվել: Ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 171 անձ: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է diken.com.tr կայքը:
Նրանք մեղադրվում են գյուլենականների կողմից օգտագործվող ByLock գաղտնի և կոդավորված հավելվածն օգտագործելու մեջ, որն, ըստ թուրքական պաշտոնական տեսակետի, Գյուլենին հարող շրջանակների համար ծառայում է որպես հաղորդակցության միջոց:
Այսօր լրանում է գյուլենականների դեմ հետաքննության 6 տարին, և խորհրդանշական այս օրը իրականացված գործողությունը 2019 թ. հակագյուլենական ամենախոշոր օպերացիան է: