|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում մասնավոր դպրոցների և ուսումնական կենտրոնների 81 աշխատակցի բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Ըստ Demokrathaber-ի՝ նրանք մեղադրվում են Bylock բջջային հավելվածից օգտվելու մեջ:
Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական է համարվում Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումը: Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: