|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հերթական ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին՝ հայտնում է Yerkir.am-ը։ Ի դեպ, Լուսինե Աբգարյանը վաղվանից արձակուրդ կմեկնի։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ուսումնասիրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի որոշ հրապարակումներ և պարզել, որ դատավոր Լուսինե Աբգարյանի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում հավանել կամ կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ առ այն, որ նա ուրախ է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից քրեակատարողական հիմնարկում է։
Ըստ ֆեյսբուքի հրապարակումների, Դավիթ Աբգարյանը մտերիմ է նաև սույն գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ:
Այս հանգամանքները հաշվի առնելով ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ court.am կայքից տեղեկացել են, որ դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 12-ից մինչև 30-ը արձակուրդի մեջ կլինի ու տարակուսանք է հայտնել, թե ինչպես է իր պաշտպանյալի գրավի դիմաց ազատ չարձակելու բողոքի քննությունը մակագրվել հենց նրան: