|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ. ըստ Yerkir.am-ի՝ իր ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Կարևոր իրազեկում
ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը այլևս անբեկանելի պատմական փաստ է: Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ»:
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը: