|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նորզելանդական Ուայթ Այլենդ կղզում փրկարարները հայտնաբերել են հրաբխի վեց զոհերի մարմինները . ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ ութ զինվորականներից բաղկացած փրկարարների թիմը վայրէջք է կատարել կղզում՝ զոհերի մարմինները հայտնաբերելու նպատակով:
«Վեց մարդկանց մարմինները պատրաստվել են Ուայթ Այլենդ կղզուց տեղափոխվելու համար, սկսվել է Wellington անունով նավի վրա նրանց տեղափոխման գործընթացն ուղղաթիռով»,- նշվում է իրավապահների թվիթերյան հայտարարությունում։
Զոհերից մեկի մարմինն արդեն հաջողությամբ տեղափոխվել է կղզուց։
Գործընթացը բարդանում է ռիսկի գործոններով, քանի որ մասնագետները չեն բացառում երկրորդ ժայթքման հնարավորությունը հաջորդ 24 ժամվա ընթացքում, հավանականությունը 50-60 տոկոս է։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հրաբխի ժայթքումը հրաբխային Ուայթ Այլենդ կղզում տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին։ Զոհերի թիվը հասել է ութի։ Մի քանի մարդ համարվում է անհետ կորած։
Շատ տուժածներ ծանր մարմնական վնասվածքներ ունեն. 31-ից 27-ն ստացել է մարմնի մակերեսի ավելի քան 30 տոկոսի այրվածքներ, կան մադիկ, որոնց շնչուղիներն են այրվել։
Հիվանդանոցներից մեկի ներկայացուցչի խոսքով՝ երկու տուժածների այրվածնքերը հասնում են 90 տոկոսի։
Ըստ ոստիկանության՝ ողջ մնացածներ կղզում չկան։