|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Վրաց-հայկական սահմանին զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Զենքը հայտնաբերվել է մեքենայի մանրակրկիտ զննման արդյունքում։
Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենայի զննումից հետո զենք են գտել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սահմանապահների մոտ կասկած է առաջացել ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան ուղարկել են անգար՝ կրկնակի զննման։ Խուզարկության արդյունքում շարժիչի մոտ հայտնաբերվել են 6 պնևմատիկ հրացան, որոնք ըստ մեքենայի սեփականատիրոջ՝ պատկանում են ՀՀ այլ քաղաքացու։
Դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել, նյութեր են նախապատրաստվում, զենքն առգրավվել է։