|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանական Իսմայիլըի բնակիչները փորձել են բողոքի հերթական ակցիան անցկացնել:
SalamNews-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները հնչեցրել են իրենց կարգախոսները քաղաքի մի շարք վայրերում: Նրանք պահանջում են շրջանի ղեկավար Նիզամի Ալեքպերովի հրաժարականը, նաեւ` որ նա իրենցից ներողություն խնդրի:
Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, իսկ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Նախնական տվյալներով` ձերբակալվել է 15 ցուցարար:
Ներկա պահին շրջանում հարաբերական անդորր է: