|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում, Yerkir.am-ի հաղորդմամբ, անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին:
Նա, մասնավորապես, նշել է.
Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:
Այսինքն`այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք:
Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի…
Ես դեմ եմ քվեարկել»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: