|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում իրականացված ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել:
«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ներքին աուդիտը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանին:
Ըստ նույն աղբյուրի, բացահայտված չարաշահումներն այնքան լուրջ են, որ առաջիկայում դրանք կփոխանցվեն իրավապահներին:
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՍԴ աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2003թ.-ից աշխատել է ՍԴում եւ նախքան պատգամավոր դառնալը զբաղեցրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։