|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Ագզային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, Yerkir.am-ի հաղորդմամբ, նշվում է.
«ՀՀ կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը մեր հասարակության լայն շերտերում արդարացի դժգոհություն է առաջացրել։ Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն իր վրդովմունք է հայտնում կուտակված հանրային մտահոգությունները ուժային միջոցներով լռեցնելու իշխանության անհեռանկար փորձերի վերաբերյալ։
Կոչ ենք անում բոլոր հայակենտրոն ուժերին ձևավորել ազգային համերաշխության միջավայր, թույլ չտալ իշխանության մեջ հայտնված և օտարածին օրակարգեր սպասարկող տարրերին հայկական արժեհամակարգի ոտնահարմամբ թուլացնելու մեր ընդհանրական դիմադրողականությունն ու պաշտպանունակությունը և ձևավորել իրական ազգային շահերից բխող օրակարգ»: