Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ՀՀ ԱԻՆ-ում դեկտեմբերի 1-ին, ժամը 17։44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են:
Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Սուրբ Հովհաննես սրբավայրում քաղաքացիները մթության պատճառով չեն կարողանում իջնել:
Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռից քաղաքացիներին՝ 36-ամյա Արմեն, 9-ամյա Վաղարշ եւ 4-ամյա Ռուզաննա Բ.-երին, 36-ամյա Գոհար Գ.-ին մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։ Քաղաքացիները տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետեւ մեկնել Երեւան։
Փրկարարները հանդիպել են մոլորված մյուս քաղաքացիներին՝ 22-ամյա Ղարիբ Ս.-ին, 83-ամյա Եղսիկ Բ.-ին եւ փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել իրենց ավտոմեքենային։