|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։
Հիշեցնենք, որ անցած տարի 2005-ից ի վեր առաջին անգամ Երեւանի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ տեղադրվեց:
Տոնածառի համար անհրաժեշտ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից՝ մոտ 71 միլիոն դրամ (կամ մոտ 146 հազար դոլար): Սոցիալական ցանցերում այս թիվը հարուցել է տարատեսակ քննարկումներ:
Նշենք, որ 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը զարդարվել էր շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով: