|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
911 ծառայությունում գրանցվում են բազմաթիվ ահազանգեր, այդ թվում՝ կեղծ: Տարեկան կտրվածքով՝ գրանցվում է մոտ 2 միլիոնից ավելի զանգ, որոնցից ոչ բոլորն են ահազանգեր և ոչ բոլորն են վերաբերում արտակարգ պատահարներին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը:
Նա հավելեց, որ 911 ծառայությունում հերթապահում է նաև հոգեբանական աջակցության գծով հրահանգիչ, որը պատրաստ է ահազանգողներին և հոգեբանական աջակցության ու խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիներին տրամադրել դրանք:
«Լինում են դեպքեր, երբ երեխաներ են կեղծ ահազանգեր տալիս: Հորդորում եմ՝ կեղծ ահազանգերով չծանրաբեռնել գիծը: Եթե զանգերի բովանդակությունը չի վերաբերում ԱԻՆ-ի գործունեությանը, մենք զանգը փոխանցում ենք համապատասխան ծառայությանը, օրինակ՝ 1-03, իսկ ակնհայտ կեղծ ահազանգերը՝ ոստիկանությանը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Նա նաև նշեց, որ թեև կեղծ ահազանգողները ենթարկվում են պատասխանատվության, սակայն նրանց տարիքի կամ զանգելու վայրի վերաբերյալ վիճակագրություն չի վարվում:
Նարա Մարտիրոսյան