|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուզմունք, կիսատ մնացած բանաստեղծություն և շնորհակալական խոսքեր. այսօր շրջանավարտները նշում են Վերջին զանգը: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը թիվ 54 դպրոց էր այցելել` ներկա գտնվելու շրջանավարտների Վերջին դասի արարողությանը:
Նախարարը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ մեր երկրի ապագան նրանք են: «Դուք կյանք եք մտնում մեր երկրի համար բավականին վճռական և դեռևս շատ-շատ հարցականներ ունեցող փուլում: Մենք ձեզ` որպես նոր եկող սերնդի, փոխանցում ենք անկախ Հայաստան, ազատագրված Արցախ, մեր հայկական կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում: Դուք պետք է վերցնեք այս դրոշը և այն տանեք առաջ` մեր նպատակների իրականացման համար»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ցանկանում է, որպեսզի նրանք ապրեն ու ստեղծագործեն ազատ, ուժեղ պետականության մեջ:
Ըստ նրա` հենց այս սերունդը վաղը շարունակելու է իր, մեր ընթացքը, իսկ մեր տարածաշրջանն այնպիսին է, որ պետք է դիմակայենք նոր մարտահրավերների: «Թե նրանք որքան ամուր կլինեն, ինչքան կապված կլինեն մեր հայրենիքին, դա նաև մեր երկրի վաղվա օրը կորոշի»,- ասաց Մկրտչյանը:
Վերջին դասի արարողությունից հետո շրջանավարտները ծաղիկների փոխարեն Սուրբ Նարեկ նվիրեցին ուսուցիչներին:
Մանրամասները` տեսանյութում, լուսանկարներն` այստեղ: