|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը վերադարձել է Գերմանիայում բուժում ստանալուց հետո՝ դրական բուժական արդյունքներով. հայտնում է Yerkir.am-ը։
Ավելի վաղ՝ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպվում է Հայկի համալիր հետազոտությունը Գերմանիայում, իսկ հետո, ըստ անհրաժեշտության, բուժումը։
Հիշեցնենք, որ Սեխիլյանի առողջական խնդրին լրատվամիջոցներն անդրադարձել էին նշելով, որ վարչապետի կարգադրությունը իրականություն այդպես էլ չի դառնում: