|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում հայտնել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ս.թ. հոկտեմբերի 26-ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ս.թ. նոյեմբերի 12-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։