|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից անհայտ անձի /անձանց/ կողմից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումներ գործելու, սերվերների գործունեությունը դիտավորությամբ խափանելու, տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները ջնջելու, բջջային կանխավճարային համակարգը շարքից հանելու և ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, արդյունքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափի գույքային վնաս, համակարգչային ծրագրերի աշխատանքի խափանման տեսքով ծանր հետևանքներ և համակարգչային համակարգում պահվող տեղեկությունների կորստի տեսքով զգալի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: