|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երբ օրեր առաջ այս շարժումը սկսվեց, տարբեր հայտարարություններ, տարբեր քննադատություններ, տարբեր թիրախավորումներ էին արվում ուսանողների հասցեին: Այսօր այդ թիրախները նույնն են, բայց բառապաշարն իջեցվել է փողոցային մակարդակի: Մենք պատրաստ չենք այդ մակարդակում, այդ լեքսիկոնով հարաբերվել. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող՝ արդեն օրեր շարունակվող ցույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Նա նշեց, որ ուսանողների շարքերում տեսնում է մարդկանց, որոնք օրեր շարունակ իրենց հետ են եղել՝ հավատալով, որ շատ շուտով իրենց թիվն ավելանալու է:
Գերասիմ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ուսանողական խորհրդին՝ շարժմանը միանալու համար: «Մենք հավատում էինք նրանց, և մեր սպասելիքներն արդարացան»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ իրենց նպատակն ազգային առաջադեմ կրթություն ունենալն է, և իրենք հասնելու են այդ նպատակին:
Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: