|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որ ցույց տանք ԿԳՄՍ-ի նախարարին՝ ուսանողների բողոքները չեն սահմանափակվում միայն «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների հետ կապված հարցերով. Yerkir. am-ի տեղեկացմամբ՝ այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ուսանողական հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
Նա նշեց, որ ցանկանում են քննարկման հրավիրել Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա պատասխանի իրենց մտահոգող բոլոր հարցերին: «Օրեր առաջ նա հայտարարեց, որ պատաստ է անձամբ՝ օրերով, շաբաթներով, ամիսներով, պատասխանել իրեն ուղղված հարցերին: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ ուղիղ մեկ տարի առաջ, երբ ես նրան հրավիրեցի ՈՒԽ աշխատանքային սենյակ՝ քննարկելու ուսանողներին առնչվող հարցերի, նա ինձ պատասխանեց, որ այլևս ժամանակը չէ կուլիսային քննարկումների, բոլոր քննարկումները պետք է լինեն բաց՝ հանրության և ուսանողության առաջ»,- ասաց Ափոյանը:
Նա ընդգծեց, որ, ելնելով նախարարի այս խոսքերից, հրավիրում է նրան ԵՊՀ՝ պատասխանելու իրենց բոլոր հարցերին՝ բաց՝ հանրության և ուսանողության առաջ:
«Մենք սպասելու ենք Ձեր արձագանքին, մինչև վաղը՝ կեսօր», - դիմելով նախարարին՝ խոսքը եզրափակեց ԵՊՀ ՈւԽ նախագահը: