|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի պարտականությունները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Միևնույն ժամանակ, նա նաև հայտնել է երկրում շուտով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Անիեսի տեղեկացմամբ՝ դրանք տեղի կունենան Բոլիվիայի ԿԸՀ-ի նոր կազմի նշանակումից հետո։
Երկրի Սահմանադրության համաձայն՝ Անիեսը հայտարարել է նախագահի պարտավորություններն անհապաղ ստանձնելու մասին: «Խոստանում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երկրում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է նա։
Հիշեցում
Նոյեմբերի 10-ին Մորալեսը հայտարարություն էր տարածել, որ թողնում Է պետության ղեկավարի պաշտոնը այն անկարգությունների պատճառով, որոնք վերաճել են իր վերընտրման դեմ բողոքի ակցիաների: Իր հերթին, փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան նույնպես պաշտոնաթողություն է խնդրել: Ըստ Բոլիվիայի Սահմանադրության՝ նախագահի եւ փոխնախագահի հրաժարականի դեպքում պաշտոնակատար են Սենատի նախագահը եւ Պատգամավորների պալատի ղեկավարը, բայց Ադրիանա Սալվատիերան և Վիկտոր Բորդան նույնպես պաշտոնաթող են եղել: Հետագա կարգն ամրագրված չէ բոլիվիական օրենքներում, սակայն Սենատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսը տեղեկացրել Է, որ կստանձնի նախագահի պաշտոնակատարի պարտավորությունները: