|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանի ծննդյան օրն է: Անվանի դերասանն այսօր կդառնար 122 տարեկան:
Ավետ Ավետիսյանը (իրական ազգանունը՝ Ոսկանյան) ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին Թբիլիսիում:
Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա. Շիրվազադեի «Չար ոգի», 1918 թվական) դերակատարումը։
Մինչ 1922 թվականը Ավետիսյանը խաղացել է տարբեր թատրոններում, որից հետո տեղափոխվել է Երևան ու մի քանի շրջիկ թատրոններում խաղալուց հետո ընդունվել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործել այնտեղ։
Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում, այդ թվում՝ «Նամուս» (Հայրապետի կերպարում),«Պեպո» (Զիմզիմովի կերպարում), «Գիքոր» (Բազեզ արտեմի կերպարում), «Պատվի համար» (Սաղաթելի կերպարում):