|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև երկրորդ արձանագրության և անվտանգության ապահովման պայմանների հաստատումը:
Ռիա «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Վավարեցնել ՌԴ կառավարության և ՀԱՊԿ-ի միջև ընդունված Երկրորդ արձանագրությունը»,- ասվում է փաստաթղթում:
Երկրորդ արձանագրության դրույթը նախատեսում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին և նրանց ընտանիքի անդամներին առավելություններ և անձեռնմխելիության հատկացում՝ նախատեսված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961-ի ապրիլի 18-ին:
Բացի այդ, ներմուծվում է «գլխավոր քարտուղարի տեղակալ» հասկացության սահմանումը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրզստանը, Ռուսաստանն ու Տաջիկսանը: