|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրք-սիրիական սահմանամերձ գոտում, սիրիական Թել-Աբյադ քաղաքի լցակայաններից մեկի մոտակայքում ականապատված ավտոմեքենա է պայթել, ինչի արդյունքում զոհվել են 15, վիրավորվել՝ 30 մարդ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներ, քանի որ հնարավոր չի եղել նրանց տեղում օգնություն ցուցաբերել։
Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել քրդերին անվտանգության գոտուց դուրս բերելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնությունից երկու շաբաթ անց: Թուրքական կողմը հայտարարել է, որ եթե պայմանավորվածություններ խախտվեն, ապա կսկսվի իրենց ռազմական գործողության երկրորդ փուլը: