|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դամասկոսից 80 կմ հյուսիս գտնվող Դեր Աթիա քաղաքում` բանակային պահակակետի մոտ, մահապարտ ահաբեկիչը ականապատված ավտոմեքենա է պայթեցրել այս գիշեր` իֆթարի ժամանակ: Պահակակետի մոտ շատ մարդ է եղել: Զոհվել է 40 մարդ, այդ թվում`երեխաներ: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց թիվը հայտնի չէ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Սիրիական բանակն այս օրերին հատուկ գործողություններ է իրականացնում ապստամբների ֆորպոստների դեմ` Նաբակ եւ Յաբրուդ քաղաքներում, որոնք գտնվում են Դամսկոս-Հոմս ավտոճանապարհին: