|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ցմահ դատապարտյալներ Արսեն Արծրունին և Աշոտ Մանուկյանը «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխվել են «Սևան» ՔԿՀ՝ կիսաբաց ռեժիմի։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Ըստ նախարարի` դատապարտյալների զբաղվածության խնդիրների լուծմամբ զբաղվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, որոնց առնչությամբ այժմ տարբեր քրեական վարույթներ կան:
Նախարարն ասաց, որ 2020 թվականին ունեն ծրագիր՝ փակելու դատապարտյալների հիվանդանոցը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ն և այդ կառույցների միավորմամբ բացել այլ կառույց Սիլիկյան թաղամասում. «Շատ տխուր է վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ շենքային պայմանները, կոյուղաջրերի խնդիրը։ Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ, դուք շուտով հնարավորություն կունենաք տեսնելու։ Նախատեսվում է կառուցել նոր ՔԿՀ՝ դատապարտյալների հիվանդանոցի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն։ Հիմա պետք է նախահաշվային փաստաթղթերը կազմելու համար ունենանք ֆինանսական գնահատական, կլինի պայմանական մրցույթ, որպեսզի հասկանանք՝ այդ աշխատանքները երբ են կատարվելու»։