|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» (İyi Parti) ազգայնական կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Կուսակցության գլխավոր կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ արված հայտարարության մեջ Աղըրալիօղլուն հայտարարել է. «Մենք դրան կպատասխանենք՝ մեր երեխաներին Էնվեր, Ջեմալ և Թալեաթ անուններ տալով: Եթե այս անիմաստությունը շարունակվի մեր աղջիկ երեխաներին էլ ներառյալ Թալեաթ անունը կտանք»:
Աղըրալիօղլուն նաև հայտարարել է, որ իրենք պարտավոր չեն ԱՄՆ-ին այս հողերում իրենց գոյության համար: