|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի սրճարաններից մեկում երեկ հանդիպել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցություն նախկին անդամ Հովհաննես Սահակյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը Թովմասյանի ընկերն է:
«Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով առիթից, փորձեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մի քանի հարց ուղղել, բայց նա խնդրել է թույլ տալ «վայելել իր կրուասանը»: Մեր թղթակիցը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններ է ստացել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից: