|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի գրանցեց Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին մրցում է Սլովենիայի դեմ, իսկ Արոնյանի մրցակիցը Լուկա Լենիկն էր: Պարտիայի 18-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:
5-րդ տուրից հետո կանանց ընտրանին մրցաշարային աղյուսակում 9-րդն է 6 միավորով: Տղամարդկանց հավաքականը զիջեց առաջատարի դիրքը և 5-րդն է: Առաջատարները Ռուսաստանը և Ուկրաինան են 9-ական միավորով:
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում է Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությունը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը՝ 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: