|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ապրիլի 12-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Երկրորդ տուրում Դանիելյանն ու Գեւորգյանը հաղթանակ տարան, իսկ Մկրտչյանը եւ Գալոյանը ոչ-ոքի խաղացին: Դանիելյանը եւ Գալոյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 38-րդ եւ 46-րդ, Մկրտչյանն ու Գեւորգյանը 1-ական միավորով` 73-րդ եւ 76-րդ տեղը:
Առաջնության արդյունքներով` 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: