|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՔԾ-ն ունի ցանկացած անձի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավասություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Հարցին, թե՝ եթե նա ունի անձեռնմխելիություն՝ որպես ՍԴ նախագահ, դուք չպե՞տք է ստանաք ՍԴ-ի թույլտվությունը, Սասուն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:
Դիտարկմանը՝ Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական են, ՀՔԾ պետը պատասխանեց. «ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով»:
Հարցին՝ ինչո՞ւ է Արսեն Բաբայանը զրկվել տեսակցությունների հնարավորությունից, ինչո՞ւ է նրա նկատմամբ կալանավորման մասին միջնորդություն ներկայացվել դատարան, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում: Նաև՝ հենց այդ նկատառումներով է արգելանք դրվել նրա տեսակցությունների վրա»: