|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեքշաբթի Բեյրութի կենտրոնում՝ Ռինգ էստակադի մոտ, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և կառավարության մեջ մտնող կուսակցությունների ակտիվիստների միջև. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Al Hadath հեռուստաալիքին հղումով:
Նշվում է, որ շիա «Ամալ» շարժման կողմնակիցները փորձել են ուժով ապաշրջափակել դեպի էստակադ տանող անցումը, որն իրար է միացնում մայրաքաղաքի արևմտյան և արևելյան թաղամասերը:

Անվտանգության ուժերը և լիբանանյան բանակի զինվորականները կասեցրել են ծեծկռտուքը՝ միաժամանակ մխրճվելով երկու ճամբարների ցուցարարների մեջ։ Ըստ նախնական տվյալների՝ բախումների ժամանակ տուժել է 6 մարդ։
Բախումներն սկսվել են վարչապետ Սաադ Հարիրիի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունից հետո։ Al Hadath-ի տեղեկություններով՝ դեպի Բեյթ էլ Ուասաթի նրա նստավայր են ուղարկվել լրացուցիչ ոստիկանական կազմավորումներ։
Իրավապահները բավականին ուժեղացրել են իրենց ներկայությունը մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներում, որոնք լի են ցուցարարներով։