|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել հակակառավարական ցույցերի մասնակիցների և իրավապահների միջև. այս մասին տեղեկացնում է Independent-ը։
Մասնավորապես, ցուցարարները քարեր և տարբեր առարկաներ են նետել անվտանգության ուժերի վրա, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել ցուցարարների ուղղութամբ: Ակցիայի մասնակիցները բանկեր են հրդեհել:
Հիշեցնենք՝ Լիբանանի տարբեր քաղաքներում մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են կազմակերպվում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, ազգային արժույթի արժեզրկման դեմ: Ցուցարարները ստեղծված իրավիճակում մեղադրում են ներկա և նախկին կառավարությանը: