|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորել Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման միջողով տեղեկացնում է Արսեն Բաբայանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը
Նա, մասնավորապես, նշել է.
«Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: