|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում մեքենայի գազաբալոն է պայթել, կան զոհեր. հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, 74-ամյա մի երևանցի և Անտառուտի բնակիչ 61-ամյա ամուսիններ փորձել են երևանցու «Կիա» մակնիշի մեքենայի գազաբալոնից լիցքավորել հողամասում տեղադրված ինքնաշեն գազի բալոնը, որի ժամանակ բալոնը պայթել է:
Ամուսինները տեղում մահացել են, իսկ երևանցին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: