|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
AzTV և AzerTAc ադրբեջանական լրատվամիջոցների աշխատակիցները պայթել են նոյեմբերի 25-ին թշնամուն առանց կրակոցի հանձնված Քարվաճառում։
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի հեռուստատեսության (AzTV) օպերատոր Սիրաջ Աբիշևը և AzerTAc-ի աշխատակից Մահարամ Իբրահիմովը (Ալիօղլու) մահացել են Քարվաճառի շրջանում ծառայության ժամանակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է AzTV-ի նախագահ Ռովշան Մամեդովը:
«Դեպքը հայկական վանդալիզմի և թշնամու կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների մեկ այլ օրինակ է: Ադրբեջանի Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ՓԲԸ-ի անունից մենք խորին ցավակցություն ենք հայտնում մեր երկու գործընկերների ընտանիքներին»,- ասել է Ռովշան Մամեդովը՝ մեղքը բարդելով հայկական կողմի վրա։
Վիրավորվել են նաև AzTV-ի տնօրեն Էմիլ Մամեդովը, ավտոբուսի վարորդը եւ տեղի բնակիչ: