|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդիկ 2035-ին կկարողանան վայրէջք կատարել Մարս մոլորակի վրա. հայտնում է Space.com-ը՝ վկայակոչելով NASA-ի վարչական բաժնի ղեկավար Ջիմ Բրիդենսթայնին:
«Եթե մենք արագացնենք Լուսնի վրա վայրէջքի ժամկետները, հետևաբար՝ կարագացնենք նաև Մարսի վրա վայրէջքի ժամկետները: Ես այն կարծիքին եմ, որ մենք դա կկարողանանք անել արդեն 2035-ին»,- Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում հայտարարել է նա:
Ամիսներ առաջ՝ ապրիլին, Բրիդենսթայնը նաև հայտարարել էր, որ 2033-ին NASA-ի տիեզերագնացները կհայտնվեն Կարմիր մոլորակի մակերևույթին: «Մենք պետք է սովորենք ապրել ու աշխատել այլ աշխարհում: Լուսինը լավագույն վայրն է այդ հնարավորություններն ու տեխնոլոգիաներն ապացուցելու համար»,- պարզաբանել էր նա:
Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Իր խոսքում նա անդրադարձել է NASA-ի «Արտեմիդա» ծրագրին, որի նպատակն է 2024-ին Լուսին վերադարձնել տիեզերագնացներին, նաև նշել է, որ այն ցատկահարթակ է դեպի Մարս հնարավոր առաքելության համար: