|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Բլյումենթալն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 22-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները լուրջ մտահոգության առիթ են տալիս: «Նախագահը հանեց ամերիկյան պատասխանատվությունն ու ղեկավարությունը, իսկ Պուտինը քայլ առ քայլ լրացրեց այդ դատարկությունը: Էրդողան-Պուտին վտանգավոր գործընկերությունն ու քրդերի վտարումը մեր դավաճանությունը դարձնում են առավել անհանգստացնող և արհամարհական»,- գրել է սենատորը:
