|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոսկին, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում՝ ամբարտակի փլուզման վայրում, կշռում է 18 կիլոգրամ. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների ներկայացուցչին հղումով:
«Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում ընդամենը 18 կիլոգրամ ոսկի է եղել»,- մանրամասնել է նա ու հավելել, որ չհրկիզվող պահարանը պահվում էր շինություններից մեկում, որն ավերել էին ջրահոսքերը:
Ամբարտակի փլուզման հետեւանքով ջուրը քշել-տարել էր ժամանակավոր տիպի երկու հանրակացարան ու ևս երեք շինություն:
Ավելի վաղ ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ փակ մետաղյա չհրկիզվող պահարանը գտնվել է լճախորշերից մեկի ցամաքեցումից հետո: Հետաքննությունը նախատեսում է միջնորդել կալանք դնել ոսկու վրա՝ տուժածների կողմից հնարավոր հայցապահանջները փոխհատուցելու նպատակադրմամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլվելու հետեւանքով զոհվել է 15 մարդ, իսկ 5-ի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ: