close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2019, 15:45
 Արմեն Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ. հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ այսօր Կրասնյարսկում սգո օր է հայտարարված: հոկտեմբերի 19-ին ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Շետինկինո ավանի մոտակայքում՝ Սեյբա գետի ջրամբարի պատվարի փլուզման հետեւանքով, ոսկու արդյունահանողների բանվորական ավանում ջրածածկ է եղել 2 հանրակացարան։ Փլուզված 5 ամբարտակների պատճառով վիրավորների թիվը հասել է 27-ի: Դեպքի հետևանքով 15 մարդ էր զոհվել, 5 հոգու ճակատագիրն առայժմ հայտնի չէ:

ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ ամբարտակներն ապօրինի էին կառուցված:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica