|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԱԾ աշխատակիցները հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը։ Գրում է Aysor.am-ը։
«Մենակ տանիքից են հարցրել։ Ո՞նց ենք կառուցել, ի՞նչ գումարով ենք կառուցել։ Ասեցի՝ 12-13 տարի առաջ, իսկ բնակարանն էլ ես պետական աշխատելու ժամանակ եմ ստացել։ Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ։ Ստուգում չեն իրականացրել, Հրայր Թովմասյանի մասին ոչ մի բան չեն ասել», - նշեց նա։
Անդրադառնալով թոռնուհիներին ԱԱԾ հարցաքննության կանչելու լուրերին՝ Վարդան Թովմասյանը նշեց, որ այդ մասին լրատվամիջոցներից է իմացել։
Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մասնագետներ են բերել, որպեսզի տանիքը ստուգեն, ինչն ինքը թույլ է տվել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն։