|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրաքի պաշտպանության նախարարը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ իրենք ձերբակալել են «Իսլամական պետության» մի քանի ահաբեկիչների, որոնք Սիրիայից փախել են Իրաք. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սիրիայից փախած՝ «Իսլամական պետության» մի քանի զինյալներ ձերբակալվել են Իրաքի տարածքում»,- մանրամասնել են գերատեսչությունից:
Այս պահի դրությամբ ձերբակալության վերաբերյալ այլ մանրամասներ իրաքյան կողմը դեռ չի հաղորդում:
Չորեքշաբթի նախարար Նաջահ աշ Շամրին ծանոթացել է Սիրիայի և Իրաքի սահմանին տիրող իրավիճակին և շեշտել, որ սահմանն ապօրինաբար հատողները շարունակելու են հետապնդվել, իսկ նման դեպքերի կասեցման նպատակով սահմանի հսկողությունն ավելի է ուժեղացվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի քրդական ինքնավարությունը տեղեկացրել էր, որ 785 օտարերկրացի, որոնք առնչություն ունեն «Իսլամական պետության» հետ, Թուրքիայի գործողությունների արդյունքում փախել են բանտից:
Հակամարտության ֆոնին՝ Թուրքիան քրդերին է մեղադրում նրանց դիտավորյալ ազատ արձակելու մեջ: