|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ։
Նա հիշեցրել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակները շատ արագ տեմպերով ընդլայնվում են, և հիմնադրամն արդեն սկսել է վճարումներ կատարել նաեւ 1998 թվականից հետո տեղի ունեցած դեպքերով:
«Մենք 1,5 տարվա ընթացքում 19 տարով հետ ենք գնացել, 19 տարվա շահառուների հարցը լուծել ենք: Մեր նպատակն է հետ գնալ ու հասնել մինչեւ ամենասկիզբ: Դա մեզնից աշխատանք է պահանջում, որը մենք կանենք»,- ասել է Փաշինյանը:
Հանդիպմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ վարչապետի ֆեյսբուքյան էջում: