|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մեզ բնավ չպետք է զարմացնի պետության ղեկավարի նման արձագանքը, ով ի պաշտոնե պետք է պաշտպանի իր պետության, ժողովրդի շահերը և հաղթանակած կողմին վայել արժանի պատասխան տա թշնամի երկրի ղեկավարին»,- անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ադրբեջանի նախագահին տված պատասխանին՝ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Անշուշտ, գնահատելի է նման կեցվածքը, և մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ, անկախ ներքին հարցերում ունեցած տարաձայնություններից, արտաքին մարտահրավերներին պետք է դիմակայենք միասնաբար»,- խոսքը եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: