|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փոլսբորո ոչ մեծ քաղաքի ղեկավարը աղջկա է փրկել այրվող բնակելի շենքից: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը:
Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Փոլսբորոյի քաղաքապետ Հերի Սթիվենսոնը ոտքով տուն էր վերադառնում հուղարկավորման արարողությունից, երբ նկատել է ծխապատ բնակելի տունը: Չսպասելով փրկարարների ժամանելուն՝ Սթիվենսոնը, որն անցյալում որպես հրշեջ է աշխատել, մտել է այրվող շենք: Այնտեղ հայտնաբերելով քնած աղջկան, նա նրան արթնացրել Է եւ օգնել դուրս պրծնել:
Արտակարգ պատահարի վայր ժամանած հրշեջները տանն այլ բնակիչների չեն հայտնաբերել: Արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Ես բնավ ինձ հերոս չեմ համարում: Ես քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող սովորական քաղաքացի եմ»,- ասել է Սթիվենսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: