|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որ փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն և առավելագույնս մերժեն միջնորդությունները։
Խոսքը վերաբերում է միջնորդությունների բոլոր տարբերակներին՝ կապված խափանման միջոցի, ինքնաբացարկի միջնորդության, թե այլնի հետ։
Ըստ մեր աղբյուրների՝ սա կարող է լուծել մի քանի հարց. ի մասնավորի՝ հնարավոր կլինի առավել մեծ քանակությամբ դատական «աղմուկներ» ապահովել հատկապես «նախկինների» հետ կապված, ինչը «օդ ու ջրի նման» անհրաժեշտ է իշխանություններին, և երկրորդ՝ հանրության շրջանում այնպիսի կարծիք չի ձևավորվի, թե փաստաբանների միջնորդությունները մերժող միակ դատավորը Աննա Դանիբեկյանն է»