Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում է վերջապես Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը:
Ըստ մեր աղբյուրների, ներկա փուլում քննարկվում է վերստին նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու տարբերակը, որի շուրջ դեռեւս վերջնական կոնսենսուս չկա, սակայն իշխանությունների ուժային բլոկը կողմնակից է հենց այս մոտեցմանը:
Թերթին բավականին ուշագրավ մի թեմա է հայտնի դարձել, որի համաձայն, ներկայումս ներքին կարգով ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը: Այն առանձնապես շատ կողմնակիցներ չունի, բայց գաղափարը որոշ շրջանակների կողմից առաջարկվում է: Ավելին, իշխանական պատգամավորներից ոմանք արդեն իսկ շատ քողարկված ու նուրբ ձեւով «նետում» են այդ թեզը՝ օրինակ բերելով ԱՄՆին, որը չունի բարձրագույն դատարան»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: