|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երեկ սկսված ռազմական գործողությունների շրջանակում արդեն ոչնչացվել է 109 ահաբեկիչ: «Այս պահին ոչնչացվել է 109 ահաբեկիչ, կան բազմաթիվ վիրավորներ և հանձնվողներ: Այնտեղ արդեն սկսվել է սև քարոզչություն Թուրքիայի նկատմամբ, իբր թե մենք ռմբակոծում ենք խաղաղ բնակիչներին: Այդ դուք եք հարձակվում նրանց վրա, անխիղճնե՛ր»,- ասել է նա:
Էրդողանը նաև անդրադարձել է ԵՄ անդամ երկրներին, որոնք քննադատել են Թուրքիայի գործողությունները, և սպառնացել նրանց, թե կբացի սահմանները Թուրքիայում ապաստանած փախստականների համար: «Մենք ահաբեկիչների հարձակումների վտանգի տակ ենք և ունենք 3.5 մլն փախստական, որոնք չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Ովքեր չեն տեսել ՔԱԿ/ YPG-ին (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն/Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր), մեզ ասում են՝ «մի կողմ քաշվեք»: Եվրամիությո՛ւն, ուշքի արի, վերջիվերջո: ԵՄ-ն մշտապես մեզ խաբել է: Եթե նրանք ասեն, որ այս գործողությունները օկուպացիա են, մենք կբացենք մեր դռները փախստականների համար»,- հայտարարել է նա:
Թուրքիայի նախագահը նաև երաշխավորել է, որ թուրքական գործողություններից հետո «Իսլամական պետություն»-ը չի վերակենդանանա: «Մենք ամենից շատն ենք տուժել ԻՊ-ի պատճառով: Մեզ մոտ ԻՊ 17.000 զինյալ կա: ԻՊ-ն այլևս չի կարողանա տարածաշրջանում գործունեություն իրականացնել: Ես դա երաշխավորում եմ»,- վստահեցրել է Էրդողանը:
Նա բաց չի թողել առիթը անդրադառնալու Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային, որոնք նույնպես Թուրքիային քննադատել էին: Բացի այդ, Եգիպտոսի պահանջով Արաբական պետությունների լիգան արտահերթ ժողով է հրավիրելու, որում պետք է գնահատական տրվի «արաբ եղբայր» Սիրիայի նկատմամբ թուրքական էքսպանսիային: